Կարճատև անձրև, ամպրոպ. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 15-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում ևս ապրիլի 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-16մ/վ արագությամբ։ Ապրիլի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում ապրիլի 15–ի ցերեկը կլինի 19-21 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +13...+15 աստիճան։

Նմանատիպ հոդվածներ
Մեղրիի հիվանդանոցի գլխավոր բժիշկը` 4 զինծառայողի կյանք խլած վթարի վիրավորների մասին
Մեղրիի հատվածում ողբերգական վթարի հետևանքով կա 20 վիրավոր։ Այս մասին NEWS,am-ի հետ զրույցում ասել է հիվանդանոցի գլխավոր...
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հունիս 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի և առողջությա...
Վրաստան մտնելուց հունիսի 1-ից առողջության պարտադիր ապահովագրության մասին մանրամասներ
2024 թվականի հունիսի 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի և առողջության ապահովագրությունը, որն...
ՔԱՐՏԵԶ. Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցեր...