Հարց է առաջանում՝ ի՞նչ են անում այնտեղ մեր խաղաղապահները. Կոնստանտին Զատուլին
ԼՂ-ից հայ բնակչության հեռանալուց հետո տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայության պատճառները նվազել են։ Այս մասին «Газета»-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
Նրա խոսքով, Ադրբեջանը դեռ չի բարձրացնում զորքերը դուրս բերելու հարցը, որպեսզի Ռուսաստանը դա չընկալի որպես պարտություն կամ զիջում։
«Այսօր ԼՂ-ում խաղաղապահների ներկայությունը փոխկապակցված է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հետ։ Քանի որ ԼՂ-ում հայ բնակչություն չկա, հարց է առաջանում՝ ի՞նչ են անում այնտեղ մեր խաղաղապահները։ Կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը դեռ հարցեր չի բարձրացրել նրանց դուրսբերման մասին միայն այն բանի համար, որպեսզի դա Ռուսաստանում չընկալվի որպես պարտություն, զիջում, որպես ՌԴ-ից դուրս մեր զինվորականների ներկայության պատճառած վնաս։ Բայց իրականում մեր խաղաղապահների ԼՂ-ում գտնվելու պատճառները նվազել են»,- ասել է նա։
Նշվում թ, որ պատգամավորը կարծում է, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայությունը կարող է երաշխավորել, որ հայ բնակչության տների հետ ոչինչ չպատահի։
«Ես մեր խաղաղապահների ներկայության իմաստը տեսնում եմ, որպեսզի ոչինչ չպատահի, օրինակ՝ հայ բնակչության կողմից լքված տների, պատմամշակութային հուշարձանների հետ, որոնք ունեն համաշխարհային պատմական բնույթ։ Որոշակի հույս կա, որ հայերի մի մասը կվերադառնա ԼՂ, սակայն այն պայմանները, որոնք Ադրբեջանը պաշտոնապես առաջադրում է հայերի վերադարձի համար, դժվար թե նպաստեն նրանց վերադարձին։ Ուստի ռուս խաղաղապահների ներկայությունն այստեղ շատ դժվար հանգամանք է։ Տեղի բնակչության արտագաղթը ԼՂ-ից խաթարեց նրանց այնտեղ գտնվելու պատճառները»,- եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հունիս 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի և առողջությա...
Մեղրիի հիվանդանոցի գլխավոր բժիշկը` 4 զինծառայողի կյանք խլած վթարի վիրավորների մասին
Մեղրիի հատվածում ողբերգական վթարի հետևանքով կա 20 վիրավոր։ Այս մասին NEWS,am-ի հետ զրույցում ասել է հիվանդանոցի գլխավոր...
Վրաստան մտնելուց հունիսի 1-ից առողջության պարտադիր ապահովագրության մասին մանրամասներ
2024 թվականի հունիսի 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի և առողջության ապահովագրությունը, որն...
ՔԱՐՏԵԶ. Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցեր...