Ինչո՞ւ Հայաստանի զինված ուժերը զորավարժություններ չի անցկացնում
Միջազգային հանրությունը մեզնից պահանջում էր կոնկրետ ձեւաչափով հարցի լուծում, բայց մենք անկեղծ չենք եղել, ասել ենք՝ չէ, ինչը գրավել ենք, արդեն մերն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Մենք խաղաղություն ապահովող լուծումը չենք գտել: Մենք հույսներս դրել ենք եռանախագահող երկրների առաջարկների վրա, իսկ իրենք արել են այնպիսի առաջարկներ, որ ոչ մի կողմի առաջնություն չտանք: Նրանք ասում էին, որ տարածքային ամբողջականությունն առաջնային է, իսկ եթե ուզում եք ինքնորոշվել, ապա դա պետք է լինի հակառակող կողմի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այդ վեճը գնաց այնքան, մինչեւ Ադրբեջանը ստեղծեց այն բանակը, որ կարողացավ խախտել սպառազինության բալանսը»,-նշել է նա:
Քոչարյանի խոսքով, երբ 2020-ի հունիսին Տավուշի դեպքերից հետո Ադրբեջանի իշխանությունները վտանգ զգացին, որ կարող է ներսից ունենան իշխանությունը կորցնելու վտանգ, որոշեցին անցնել հարձակման՝ ունենալով Թուրքիայի, Իսրայելի աջակցությունը:
Անդրադառնալով մեղադրանքներին, որ Հայաստանի զինված ուժերը զորավարժություններ չի անցկացնում, Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Մենք չենք ուզում թղթի վրա անել զորավարժություններ, դա կարվի այն ժամանակ, երբ մեր ԶՈՒ բարեփոխումների կոնկրետ ինչ-որ փուլ կավարտվի եւ համապատասխան կառույցները կանցկացնեն այն հմտությունների հետ կապված վարժանքները, որը միտված կլինի վաղվա անվտանգության խնդիրների լուծմանը: Դրա համար չենք անում զորավարժություն:
Մեզ ասում են՝ ինչո՞ւ է զինվորի համազգեստը հին: Իսկ դուք ինչու չէիք հասցնում համազգեստը փոխել: Դա հեշտ խնդիր չի, որովհետեւ մենք որոշել ենք ունենալ ամեն ինչի լավը՝ լավ համազգեստ, լավ սպառազինություն, լավ գիտելիքներով հրամկազմ»:
Նմանատիպ հոդվածներ
Մեղրիի հիվանդանոցի գլխավոր բժիշկը` 4 զինծառայողի կյանք խլած վթարի վիրավորների մասին
Մեղրիի հատվածում ողբերգական վթարի հետևանքով կա 20 վիրավոր։ Այս մասին NEWS,am-ի հետ զրույցում ասել է հիվանդանոցի գլխավոր...
ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն է տարածել ահաբեկչական լուրերի մասին
Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբր...
Անհանգստանալու կարիք չկա․ ԿԳՄՍ-ն՝ Հայաստանի դպրոցներում ահաբեկչության վերաբերյալ լուրերի մասին
Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ «Տելեգրամ» ալիքներով տարածվո...
Սարերից պոկված հսկայական բեկորները թափվել են ճանապարին․ այն փակվել է
Հալիձոր-Տաթև ճանապահահատվածում տեղի է ունեցել քարաթափում։ Սարերից պոկված հսկայական բեկորները թափվել են ճանապարին և երկող...