Անհանգստանալու կարիք չկա․ ԿԳՄՍ-ն՝ Հայաստանի դպրոցներում ահաբեկչության վերաբերյալ լուրերի մասին
Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությանը, թե իբր Հայաստանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում, ուսումնասիրվում է իրավապահների կողմից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարությունը ծնողներին և ուսուցիչներին հորդորում է տուրք չտալ ապատեղակատվությանը, անհարկի խուճապ չտարածել։
Նախարարությունից փոխանցեցին, որ իրենք ևս որոշ ահազանգեր ստացել են, իրավապահներն ուսումնասիրում են լուսանկարը, որը տարածվում է դպրոցներում ահաբեկչության նախապատրաստման մասին տեղեկատվության հետ։
Այնուամենայնիվ, նախարարությունից փոխանցեցին, որ անհանգստանալու կարիք չկա՝ հորդորելով դասապրոցեսը կազմակերպել բնականոն հունով ։
Հղում անելով տեղեկատվական անվտանգության որոշ մասնագետների՝ նախարարությունից նշում են, որ լուսանկարը, որը տարածվում է այդ տեղեկատվության հետ, հին է և արված է այլ երկրում։
Նմանատիպ հոդվածներ
Մեղրիի հիվանդանոցի գլխավոր բժիշկը` 4 զինծառայողի կյանք խլած վթարի վիրավորների մասին
Մեղրիի հատվածում ողբերգական վթարի հետևանքով կա 20 վիրավոր։ Այս մասին NEWS,am-ի հետ զրույցում ասել է հիվանդանոցի գլխավոր...
ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն է տարածել ահաբեկչական լուրերի մասին
Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբր...
Սարերից պոկված հսկայական բեկորները թափվել են ճանապարին․ այն փակվել է
Հալիձոր-Տաթև ճանապահահատվածում տեղի է ունեցել քարաթափում։ Սարերից պոկված հսկայական բեկորները թափվել են ճանապարին և երկող...
Հովիվը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. փոխհրաձգություն է տեղի ունեցել. ԱԱԾ
Ս.թ. ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Հայաստանի Հանրապետ...