ԻՊ-ն սպառնում է ահաբեկչություններ կազմակերպել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի խաղերում
«Իսլամական պետությունը» սպառնացել է, որ ահաբեկչություններ կիրականացնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչների ֆուտբոլային հանդիպումների ժամանակ: Այս մասին հայտնում են իսպանական Marca և Onda Cero թերթերը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ահաբեկչական խմբավորմանը պատկանող «Ալ-Ազաիմ» Մեդիա կենտրոնը սպառնալիքներով պաստառ է տեղադրել, որտեղ թվարկված է չորս մարզադաշտ՝ անգլիական «Էմիրեյթս», Փարիզի «Պարկ դե Պրենս», իսպանական «Մետրոպոլիտանո Արենա» և Սանտիագո Բեռնաբեու. պաստառի վրա գրված է «սպանել բոլորին»: Նշվում է, որ Իսպանիայում ընթացող երկու հանդիպումներն էլ անցկացվում են ըստ խաղացանկի։
1/4 եզրափակչի հանդիպումներից մեկն արդեն կայացել է երեքշաբթի, իսկ այսօր սպասվում են հերթական 2 հանդիպումները: Ապրիլի 10-ին Իսպանիայի մայրաքաղաքում «Աթլետիկոն» կմրցի «Բորուսիայի» հետ, իսկ «Բարսելոնան» Փարիզում կմրցի ՊՍԺ-ի հետ:
Մարտի 22-ի երեկոյան ահաբեկչություն է տեղի ունեցել մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլում»։ Հարձակման զոհ է դարձել 144 մարդ, ևս 500-ից ավելին տուժել են։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետության» ստորաբաժանումներից մեկը:
Հիշեցնենք՝ ապրիլի 10-ի տեղի կունենա «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 23:00 (Երեւանի ժամանակով), ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 23:00 խաղերը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում ինձ առաջարկեցին պարտվել 300 հազար դոլարով․ ֆրենկ Չամիզոն
Բաքվում ինձ առաջարկեցին պարտվել 300 հազար դոլարով։ Այս մասին Eurosport-ին ասել է կուբացի և իտալացի ազատ ոճի ըմբիշ, աշխար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթ...
ՉԼ, քառորդ եզրափակիչ․ առաջին հանդիպման արդյունքները
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում՝ «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)` 3:3 - Ռուբեն...
Առաջիկա 3 տարվա համար 14 զանազան սպորտային միջոցառում ենք հյուրընկալելու. Կարեն Գիլոյան
2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության, գիտությ...