Կրեմլը մեկնաբանել է «Ղրիմի կամուրջը ոչնչացնելու ծրագրերի» մասին Զելենսկու հայտարարությունը
Ուկրաինայի իշխանությունները, որոնք սպառնում են ոչնչացնել Ղրիմի կամուրջը, հերթական անգամ ապացուցեցին ռազմական գործողություն սկսելու Ռուսաստանի որոշման ճշմարտացիությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РБК-ն։
«Կիևի ռեժիմը բացահայտ խոսում է Ռուսաստանի Դաշնության ենթակառուցվածքային օբյեկտների նկատմամբ իր ագրեսիվ ահաբեկչական ծրագրերի մասին՝ դրանով ևս մեկ անգամ ապացուցելով հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին նախագահի ընդունած որոշումների բացարձակ ճշտմարտացիությունը»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները մտադիր են նոր հակահարձակման դիմել: Դրա ընթացքում նրանք մտադիր են կենտրոնանալ կամուրջներին և օդանավակայաններին հարվածելու վրա, մասնավորապես՝ ծրագրում են ոչնչացնել Ղրիմի կամուրջը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ նոր հաղորդագրությունը 4 զինծառայողի կյանք խլած վթարի մասին
Այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:Մյո...
Իրանի ՊՆ-ն հայտարարություն է արել
Ցանկացած երկիր, որը կբացի իր տարածքը կամ օդային տարածքն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման համար, մեր կողմից վճռորոշ պա...
Իսրայելական թիվ 1 բորտը երկինք է բարձրացել
Իսրայելական թիվ 1 բորտը երկինք է բարձրացել: Կան պաշտոնյաներ օդանավում, պարզ չէ:Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է,...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հարված է հասցրել Իսրայելին
Իրանը անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Իսրայելին, հայտնում է KAN ռադիոնԻնչպես հայտնում է Axios-ի թղթակից Բարաք Ռավ...