Առաջիկա 3 տարվա համար 14 զանազան սպորտային միջոցառում ենք հյուրընկալելու. Կարեն Գիլոյան
2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարևորում է այդ առաջնությունը:
«Դեռևս ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հետո, երբ ամփոփեցինք այն, ինչ ունենք, հասկացանք, որ բացառիկ վերաբերմունք է եղել, առաջնությունն էլ բացառիկ էր: Եվ դրա վառ վկայությունը լեցուն տրիբունաններն էին, որը, ցավոք, չտեսանք Բուլղարիայում անցկացվող առաջնությանը՝ ներկա էր մեկ ավտոբուս մարդ»,-ասաց Գիլոյանը:
Վերջինիս խոսքով` սպորտը երկրպագուների համար է և Հայաստանում երկրպագուների ներկայությունը կարևորվում է:
«Մինչև 2027 թվականը հեշտ չի լինելու: Մենք առաջիկա 3 տարվա համար 14 զանազան սպորտային միջոցառում ենք հյուրընկալելու, ընդ որում` նաև խաղային ձևերից եզրափակիչ մրցաշարեր: Նախորդ 2 տարում Հայաստանում այնքան բարձրակարգ մրցում է եղել, որքան չի եղել Խորհրդային միության 70 և հետխորհրդային 27 տարիներին»,-առանձնացրեց նա:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին:
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում ինձ առաջարկեցին պարտվել 300 հազար դոլարով․ ֆրենկ Չամիզոն
Բաքվում ինձ առաջարկեցին պարտվել 300 հազար դոլարով։ Այս մասին Eurosport-ին ասել է կուբացի և իտալացի ազատ ոճի ըմբիշ, աշխար...
ՉԼ, քառորդ եզրափակիչ․ առաջին հանդիպման արդյունքները
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում՝ «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)` 3:3 - Ռուբեն...
ԻՊ-ն սպառնում է ահաբեկչություններ կազմակերպել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի խաղերում
«Իսլամական պետությունը» սպառնացել է, որ ահաբեկչություններ կիրականացնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչների ֆուտբոլայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթ...