Փակ ավտոճանապարհներ կան․ ՆԳՆ ՓԾ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջի երթևեկությունը դադարեցվել է։ ՃՇՇ աշխատակիցներն իրականացրել են սահմանազատման աշխատանքներ։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ․ սպասվում է անձրև
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 10-11-ին, 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձ...
Ղրղզստանում ևս կդադարեն աշխատել ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը
Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը ապրիլի 5-ից կդադարեն գործել Ղրղզստանում՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների...
Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է
Հայաստանի հետ սահման տանող ճանապարհին Փարավանի լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար՝ օդերևութաբանական բարդ...
Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին
Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրա...