Ղրղզստանում ևս կդադարեն աշխատել ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը
Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը ապրիլի 5-ից կդադարեն գործել Ղրղզստանում՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով։
Այս մասին հայտնել է Elkart ազգային վճարային համակարգի օպերատորը։
«Որոշումը կապված է Միր քարտային օպերատորի՝ Ազգային վճարային քարտերի համակարգի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանման հետ։ Իր հերթին, Elcart քարտերը կդադարեն գործել Ռուսաստանում»,- գրում է Rbc-ն։
Հիշեցնենք, որ մարտի 30-ից հայկական բանկերի մեծ մասը դադարեցրել է ռուսական «Միր» քարտերի ընդունումը։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է
Հայաստանի հետ սահման տանող ճանապարհին Փարավանի լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար՝ օդերևութաբանական բարդ...
Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին
Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրա...
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ...
Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 27-ի գիշերը, 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտին...