Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ․ սպասվում է անձրև
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 10-11-ին, 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 10-ին և 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, 11-ի գիշերը հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավային է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, ապրիլի 10-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 10-11-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում ապրիլի 10–ի ցերեկը կլինի 17-19 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +12....+14 աստիճան։

Նմանատիպ հոդվածներ
Փակ ավտոճանապարհներ կան․ ՆԳՆ ՓԾ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լե...
Ղրղզստանում ևս կդադարեն աշխատել ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը
Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը ապրիլի 5-ից կդադարեն գործել Ղրղզստանում՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների...
Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է
Հայաստանի հետ սահման տանող ճանապարհին Փարավանի լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար՝ օդերևութաբանական բարդ...
Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին
Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրա...