Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ից 16։50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Սյունիքի Արավուսի հատվածում, իսկ ժամը 22:55-ին Սյունիքի Խոզնավարի հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ: Ապրիլի 6-7-ը հրաձգային զենքից կրակ են բացել Խոզնավարի, Արավուսի, Սոթքի հատվածում ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ, հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ էին արձակվել նաև ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը սահմանագոտու մի շարք ուղղություններում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձ...
Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել. կան զոհեր և ավերածություններ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Բելգորոդի մարզում խոցվել է RM-70 «Վամպիր» համազարկային կրա...
Իսրայելի բանակը հարվածներ է հասցնում Գազայի կենտրոնական հատվածին
Իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Գազայի հատվածի կենտրոնական շրջաններին։ Այս մասին հայտնել է Քաթարի Al Jazeera հեռ...
«ՌԴ գրեթե ամբողջ նավատորմը լքել է Ղրիմը». Ուկրաինայի ռազմածովային ուժեր
ՌԴ Սևծովյան նավատորմը գրեթե ամբողջ կազմով լքել է ժամանակավորապես օկուպացված Ղրիմը։ Նման հայտարարություն է արել 3-րդ աստի...