ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է լինի մյուս կողմի գիտական պնդումը. Ավինյանը՝ ծառերի հատման մասին
Երևանում ծառերի հատման հետ կապված բողոքի ակցիայից հետո որևէ գիտնական կարծիք, հակափաստարկ Երևանի քաղաքապետարան չի ներկայացրել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
«Ավելին, Ազգային ակադեմիայում նախաձեռնվել էր քննարկում, որին մասնակցել են տարբեր գերատեսչություններ։ Հիմնական միտքը, որ հնչեցվել է այնտեղ, այն է եղել, որ Երևանից թեղիները պետք է հանվեն»,–ասաց Բեգոյանը:
Նրա խոսքով` թեղիների փոխարինումը կտևի 10-20 տարի՝ հաշվի առնելով դրանց մեծ քանակությունը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց․ «Որպեսզի խոսակցությունը չլինի սիրողական մակարդակի, պետք է լինի մյուս կողմի գիտական պնդումը: Եթե մյուս կողմը գիտական մոտեցում չունի, ուրեմն էմոցիոնալ և սիրողական մակարդակի խոսակցություններ են»:
Ավինյանի խոսքով՝ այն ծառերը, որոնք փոխարինվում են, իսկապես կորցրել են ֆունկցիոնալությունը:
Մանրամասնեերը՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մայրաքաղաքում որոշ ճանապարհներ «գետերի են վերածվել»․ ահազանգ
Վարորդներն Auroranews-ին ահազանգել են Երևանում անձրևից հետո ճանապարհների վիճակի մասին և տեսակադրեր ուղարկել։Գիշերվանից ժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆԳՆ-ն ներկայացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ փոփոխությունները
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների թեմայով հրավիրվել է մամուլի ասուլիս: ՆԳՆ նախաձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թայվանում տեղի ունեցած երկրաշարժը վերջին 25 տարվա ընթացքում ամենահզորն է. նոր կադրեր
Նոր կադրեր են հրապարակվել Թայվանում տեղի ունեցած 7,5 մագնիտուդով երկրաշարժից: Թայվանի հրշեջ ծառայությունը հաղորդել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թայվանում ուժեղ երկրաշարժեր են գրանցվել. զոհեր և վիրավորներ կան
Թայվանի արևելյան ափերի մոտ 7,5 և 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել ապրիլի 3-ին. զոհվել է 4 մարդ, վիրավո...