Պատահարներ

Երևանում շինարարական աշխատանքներ կատարելիս երիտասարդը էլեկտրահարվել է ու մահացել

Mariam Z. 2,869 դիտում
Երևանում շինարարական աշխատանքներ կատարելիս երիտասարդը էլեկտրահարվել է ու մահացել

Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկում շինարարական աշխատանքներ կատարելիս 28–ամյա երիտասարդը էլեկտրահարվել է ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։


Նշվում է, որ այսօր` ժամը 11:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տիչինայի փողոցի թիվ 151 հասցե, որտեղ տղամարդու դի է եղել:


«Հրշեջ-փրկարարները նշված հասցեում գտնվող երկհարկանի կիսակառույց շինության առաջին հարկում հայտնաբերել են մահացածի մարմինը: Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել շինության տանիքին, երբ նշված վայրում աշխատանքներ կատարող քաղաքացին տանիքին հոսանքահարվել է, ինչից հետո քաղաքացիները նրան իջեցրել են տանիքից, իսկ բժիշկներն արձանագրել են նրա մահը»,–գրում է կայքը:


Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Թադևոս Թաթոսյանն էր:


Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250