Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները 2023-ի համեմատ կրկնակի ավելի շատ ջուր կհավաքեն. ՊՈԱԿ
Հինգ խոշոր ջրամբարներում 240-260 մլն խմ-ով ավելի ջուր կհավաքվի, քան նախորդ տարի։ Այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նրա խոսքով՝ դա երկու անգամ ավելի է, քան 2023թ.-ին։
Նա ասաց, որ Ախուրյանի ջրամբարի լեցունությունը կանխատեսվում է 80-85%, Արփիինը` 85-90%, Ապարանինը` 50-55%, Ազատին և Մարմարիկինը՝ 95-100%:
Ազիզյանի խոսքով՝ կանխատեսվում է, որ ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում Սևանում ջրի մակարդակը կբարձրանա 33-38 սմ-ով։
«Սա կլինի ամենաբարձր ցուցանիշը վերջին երեք տարիների ընթացքում։ Մինչեւ տարեվերջ լճում ջրի մակարդակը կանխատեսվում է 1900,14-1900,2 մետր»,- հավելեց Ազիզյանը։
Նա ընդգծեց, որ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի Սեւանից լրացուցիչ ջրառ չկատարվի՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է եղանակային պայմաններից։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում մնալու գինը. ադրբեջանցիների «բուժումից» հետո Կամոն դարձել է անկողնային հիվանդ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս Ստեփանակերտից Հայաստան են տեղափոխվել ավել...
Ինչ անել այն դեպքում, եթե ՌԴ միգրացիոն որոշ կետերում ձեզնից պահանջում են կլոր կնիքի առկայությունը
Ավելի վաղ հայտնել էինք ՀՀ ՆԳՆ-ն անդրադարձը, որը վերաբերում էր ՌԴ միգրացիոն որոշ կետերում ՀՀ անձնագրում կլոր կնիքի...
Տներից մեկի պատուհանի վրա կրակել են մեծ տրամաչափի զենքով. Մովսես գյուղի վարչական նախկին ղեկավար
Ադրբեջանցիները խոշոր տրամաչափի զինատեսակով են կրակել Մովսես գյուղի վրա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Տավո...
ՀԻՇԵՑՈՒՄ. Այսօրվանից ուժի մեջ են մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչները
Այսօրվանից` ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչներըՀիշե...