ՀԻՇԵՑՈՒՄ. Այսօրվանից ուժի մեջ են մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչները
Այսօրվանից` ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչները
Հիշեցում․ ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները։
Փոփոխություններով նախատեսվում է․
եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման գործով կայացվել է տուգանքի որոշում, ապա ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով և վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված (բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի):
Եթե մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման վերաբերյալ ունեք պարտավորություն, բայց այն չի գտնվում հարկադիր կատարման ծառայությունում, ապա դրա 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված:
Եթե ունեք պարտավորություն, բայց այն գտնվում է հարկադիր կատարման ծառայությունում, ապա վճարելով տուգանքի 50 տոկոսը՝ կատարողական ծախսը կհաշվարկվի մնացորդ գումարի մասով։ Այս դեպքում վճարումները քաղաքացիները կարող են կատարել ՀԿԱԾ cesa.am պաշտոնական կայքի «Անձնական գրասենյակ», «Հետախուզումներ» հարթակների, վճարահաշվարկային տերմինալների, բանկերի միջոցով։
Մեղմացվել է վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնները խախտելու համար սահմանված տուգանային միավորի կիրառումը. 0,5 միավորի փոխարեն՝ 0,25 տուգանային միավոր։
Միաժամանակ՝ խստացվել է ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար սահմանված վարչական պատասխանատվությունը։ 1 տարվա ընթացքում կրկնելու կամ ամեն հաջորդ անգամ կատարելու դեպքում կառաջանա 29 000 դրամ տուգանք և կկիրառվի 2 տուգանային միավոր։
ՆԳՆ կողմից օրենսդրական այս բարեփոխումներով կխրախուսվեն օրինապահ վարորդները և կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգությունը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում մնալու գինը. ադրբեջանցիների «բուժումից» հետո Կամոն դարձել է անկողնային հիվանդ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս Ստեփանակերտից Հայաստան են տեղափոխվել ավել...
Ինչ անել այն դեպքում, եթե ՌԴ միգրացիոն որոշ կետերում ձեզնից պահանջում են կլոր կնիքի առկայությունը
Ավելի վաղ հայտնել էինք ՀՀ ՆԳՆ-ն անդրադարձը, որը վերաբերում էր ՌԴ միգրացիոն որոշ կետերում ՀՀ անձնագրում կլոր կնիքի...
Տներից մեկի պատուհանի վրա կրակել են մեծ տրամաչափի զենքով. Մովսես գյուղի վարչական նախկին ղեկավար
Ադրբեջանցիները խոշոր տրամաչափի զինատեսակով են կրակել Մովսես գյուղի վրա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Տավո...
Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են 6%-ով. հնարավոր է ժամկետի երկարացում
Երևանի Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են մոտ 6%-ով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...