Ուկրաինան սրում է միգրանտների դեմ լարվածությունը Ռուսաստանում. The Times
«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ուկրաինական գործակալները սկսել են «հոգեբանական արշավ» իրականացնել՝ խթանելով ընդդեմ ներգաղթյալների տրամադրություններ՝ նպատակ ունենալով ապակայունացնել ռուսական հասարակությունը: Այս մասին The Times-ի հետ զրույցում հայտարարել է Ապատեղեկատվության հակազդման ուկրաինական կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։
Նրա խոսքով՝ «Կրոկուս»-ի վրա հարձակումը իբր պառակտում է առաջացրել Ռուսաստանում տարբեր ազգությունների ներկայացուցիչների միջև, որից Կիևը ցանկանում է օգտվել։
Կովալենկոն այս իրավիճակը անվանել է «պարարտ հող» ռուս բնակչության միջև պառակտումն ու անվստահությունն օգտագործելու համար և ասել, որ ուկրաինական գործակալները փորձում են ռուսներին միմյանց դեմ հանել ռուսական թելեգրամային չաթերում։
Ապատեղեկատվության հակազդման կենտրոնը գործում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներքո, պարզաբանում է The Times-ը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի Զորախաչ եկեղեցին հայտնվել է ադրբեջանցիների թիրախում
«Հայքի մշակութային ժառանգության» օմբուդսմենը գրում է․Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել և ոչնչացնել Ար...
«Дождь»–ը ներողություն է խնդրել հատուկ թողարկման ժամանակ հայերի հասցեին հնչած մեղադրանքների համար
«Дождь» հեռուստաալիքը ներողություն է խնդրել հատուկ թողարկման ժամանակ հայերի հասցեին հնչած առանց ապացույցների մեղադրանքնե...
Երևանը զրկվում է բնական թոքերից. վաղվանից գործողություններ ենք սկսում. Վիկտոր Մնացականյան
Երևանը զրկվում է բնական թոքերից` ստանալով արհեստական շնչառություն․ վաղվանից սկսո՛ւմ ենք գործողություններ։ Այս մասին ֆեյս...
Ինչու են ՌԴ միգրացիոն որոշ կետերում հրաժարվում հաշվառել ՀՀ քաղաքացիներին՝ անձնագրում կլոր կնիքի բացակայության պատճառով. ՀՀ ՆԳՆ պատասխանը
Այն, որ 2024 թ. հունվարի 1–ից սովորական (ոչ կենսաչափական) ՀՀ անձնագրերը տրամադրվելու է առանց օտարերկրյա պետություններում...