Արցախի Զորախաչ եկեղեցին հայտնվել է ադրբեջանցիների թիրախում
«Հայքի մշակութային ժառանգության» օմբուդսմենը գրում է․
Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել և ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը։ Ապրիլի 4-ին ադրբեջանական սոցցանցային հարթակներում տարածվեց մի տեսանյութ, որը նկարահանվել է Արցախի Հանրապետության բռնազավթված Քաշաթաղի շրջանում։ Տեսանյութում Քաշաթաղի շրջանում գտնվող Զորախաչ եկեղեցին ներկայացվում է որպես աղվանական։ Այս քաղաքականությամբ խեղաթյուրվում է պատմությունը։ Զորախաչի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում (այժմ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ), Բերձորից 52 կիլոմետր հյուսիս, Հակարի գետի Շալվա վտակի ձախակողմյան հատվածում, Արախիշ գյուղի տարածքում: Եկեղեցու մասին առավել մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղմամբ https://monumentwatch.org/en/monument/zorakhach-church/:
Ադրբեջանը որպես աղվանական է ներկայացնում ոչ միայն Արցախի ու Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության զգալի մասը, այլ նաև՝ Տաթևի վանքը, Հառիճավանքը, Էջմիածնի Մայր տաճարը, Հաղարծինի վանքը, Գոշավանքը, Հաղպատի վանական համալիրը, Սևանավանքը, Գեղարդավանքը, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին և այլ հոգևոր մշակութային արժեքներ։
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։
Նմանատիպ հոդվածներ
«Дождь»–ը ներողություն է խնդրել հատուկ թողարկման ժամանակ հայերի հասցեին հնչած մեղադրանքների համար
«Дождь» հեռուստաալիքը ներողություն է խնդրել հատուկ թողարկման ժամանակ հայերի հասցեին հնչած առանց ապացույցների մեղադրանքնե...
Իսրայելում զինված ոստիկանությունը ապամոնտաժում է Երուսաղեմի «Կովերի պարտեզում» պահակախմբի տաղավարը
Իսրայելի զինված ոստիկանությունն ու զինվորականներն ապամոնտաժում են Երուսաղեմի «Կովերի պարտեզում» պահակախմբի տաղավարը.«Հայ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԱՄՆ-ում տիեզերական օբյեկտն ընկել է տան վրա և կոտրել տանիքը
ԱՄՆ-ում տիեզերական օբյեկտն ընկել է բնակելի շենքի վրա։ Այս մասին գրում է BILD-ը` հղում անելով ՆԱՍԱ-ին։ Տան տիրոջ խոս...
Վտանգված է նաև Երուսաղեմի ողջ հայկական թաղամասը․ Արման Թաթոյան
Վտանգված է Երուսաղեմի հին քաղաքի ոչ միայն «Կովերի պարտեզը», այլ նաեւ ողջ հայկական թաղամասը։ Այս մասին NEWS. am-ի հետ զրո...