Ինչու են ՌԴ միգրացիոն որոշ կետերում հրաժարվում հաշվառել ՀՀ քաղաքացիներին՝ անձնագրում կլոր կնիքի բացակայության պատճառով. ՀՀ ՆԳՆ պատասխանը
Այն, որ 2024 թ. հունվարի 1–ից սովորական (ոչ կենսաչափական) ՀՀ անձնագրերը տրամադրվելու է առանց օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման, ՀՀ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացրել է ՀՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական ծառայության մարմիններին։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան կրկին հիշեցրել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, և ՀՀ ՆԳ նախարարին` փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ են ՌԴ միգրացիոն ծառայության մի շարք տեղամասային ծառայությունների աշխատակիցներ հրաժարվում հաշվառել ՀՀ–ից արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին` պատճառաբանելով, որ նրանց անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության կլոր կնիքը կամ բացակայում է, կամ ժամկետը լրացել է: Արդյոք մեր գերատեսչություններից փորձե՞լ են հասկանալ` ո՞րն է խնդիրը և ինչո՞ւ իրենց կողմից արված պաշտոնական իրազեկումը չի ընդունվել ի գիտություն։
Բոլոր այս հարցերին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պատասխանել են, որ «2023 թ. հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների կողմից կատարված փոփոխությունների մասին պաշտոնապես իրազեկվել են հավատարմագրման երկրների արտաքին գերատեսչությունները»։ Ի դեպ, ՀՀ ՆԳ նախարարին ուղղված հարցումը վերահասցեավորվել էր միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։
«Անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման պահանջը հանվել է նաև Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) Timatic համակարգից։ ՀՀ ԱԳՆ կողմից հրապարակվել է քաղաքացիներին իրազեկող հաղորդագրություն, որը տարածվել է բազմաթիվ լրատվամիջոցների կողմից։ Համապատասխան տեղեկատվություն է տեղադրվել նաև ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում»,– ավելացրել են ծառայությունից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի Զորախաչ եկեղեցին հայտնվել է ադրբեջանցիների թիրախում
«Հայքի մշակութային ժառանգության» օմբուդսմենը գրում է․Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել և ոչնչացնել Ար...
«Дождь»–ը ներողություն է խնդրել հատուկ թողարկման ժամանակ հայերի հասցեին հնչած մեղադրանքների համար
«Дождь» հեռուստաալիքը ներողություն է խնդրել հատուկ թողարկման ժամանակ հայերի հասցեին հնչած առանց ապացույցների մեղադրանքնե...
Երևանը զրկվում է բնական թոքերից. վաղվանից գործողություններ ենք սկսում. Վիկտոր Մնացականյան
Երևանը զրկվում է բնական թոքերից` ստանալով արհեստական շնչառություն․ վաղվանից սկսո՛ւմ ենք գործողություններ։ Այս մասին ֆեյս...
Ուկրաինան սրում է միգրանտների դեմ լարվածությունը Ռուսաստանում. The Times
«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ուկրաինական գործակալները սկսել են «հոգեբանական արշավ» իրականացնել՝ խթանե...