Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ «Ուրալմաշզավոդ» ընկերության տարածքում

Julya 1 րոպե 768 դիտում

Խոշոր հրդեհ է բռնկվել Եկատերինբուրգի «Ուրալմաշզավոդ» ընկերության տարածքում գտնվող արտադրամասերից մեկում։ 


Ինչպես հայտնում են տեղական Տելեգրամ ալիքըները, խոշոր հրդեհ Եկատերինբուրգի «Ուրալմաշզավոդ»-ի տարածքում, հրդեհվել է նախկինում թիվ 57 արտադրամասը, որի տարածքում եղել է մոտ 500 լիտր լաք։ Քաղաքի տարբեր հատվածներից սև ծուխ է երևում։ Հրդեհի մակերեսը հասել է 4500 քառակուսի մետրի։


Հրդեհաշիջման աշխատանքին մասնակցում են ավելի քան 64 հրշեջներ և 22 միավոր տեխնիկա: Արտադրամասի տանիքի մոտ 300 քառակուսի մետրի հասնող հատվածն ամբողջությամբ փլուզվել է:


Հաղորդվում է, որ «Ուրալմաշզավոդ» ընկերությունը հայտարարել է, որ իրեն չի պատկանում հրդեհվող արտադրամասը:


«Ուրալմաշ» գործարանը Եկատերինբուրգում մեքենաշինական ձեռնարկություն է, մետաղագործության, հանքարդյունաբերության և էներգետիկայի սարքավորումների խոշորագույն արտադրող է:


Բռնկված հրդեհը մարվել է 4,5 հազար քառակուսի մետր տարածքում, հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250