Մանրամասներ են հայտնի դարձել Իսպանիայում ռուս օդաչու Կուզմինովի սպանության մասին
Իսպանիայում՝ իր տան ավտոկայանատեղիում սպանվել է ռուս օդաչու Մաքսիմ Կուզմինովը, ով 2023թ. օգոստոսին Ուկրաինա էր առևանգել Մի-8 ուղղաթիռը, հանցագործության վայրում հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակի փամփուշտներ, գրում է РБК-ն՝ հղում անելով The New York Times-ին։
Պարբերականը հայտնում է, որ սպանության առավոտյան սպիտակ Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենան, որում եղել է 2 մարդ, ժամանել է բազմաբնակարան շենքի կայանատեղի, որտեղ բնակվում էր Կուզմինովը։ Նրանք մի քանի ժամ սպասել են ռուս նախկին օդաչուին։
Նա ավտոկայանատեղի է հասել ժամը 16:20-ի սահմաններում, իսկ երբ դուրս է եկել մեքենայից, նրա ուղղությամբ հանցագործները կրակ են բացել։ Նրան է կպել 6 փափուշտ, ինչից հետո փախուստի ամանակ կրակողները մեքենայով վրաերթի են ենթարկել նրան։
NYT-ի աղբյուրը հայտնել է, որ Կուզմինովը «անհամեստ կյանք» է վարել Իսպանիայում։ Օրինակ, նա հաճախ էր այցելում ռուսների ու ուկրաինացիների շրջանում հայտնի բարեր, վարում էր սև «Մերսեդես S-Class»:
Նմանատիպ հոդվածներ
«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մարդկանց օգնած Կարեն Ենգիբարյանը մահացել է շմոլ գազի ազդեցությունից
«Կրոկուսի» ահաբեկչության նկատմամբ անտարբեր չմնացած Կարեն Ենգիբարյանը, որն օգնել է մարդկանց փրկվել, մահացել է շմոլ գազի ա...
Crocus City Hall-ում կատարվածի հետևանքով վիրավորների թիվը աճել է
Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը հասել է 360-ի։ Այս մասին...
Մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco»-ն կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 5...
Սյունիքում վթարից մահացածների մարմինները դիահերձարան տեղափոխելիս շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել
Երեկ՝ մարտի 19-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածների մարմինները Եղեգնաձորի...