«Դեռ աշխատում է». Փարիզը Կիևին զրահատեխնիկա կտա, որը գրեթե կես դարվա է
Փարիզը մտադիր է Ուկրաինայի զինված ուժերին մատակարարել հարյուրավոր հին զրահամեքենաներ, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն, նրա խոսքերը մեջբերում է El Pais-ը։
«Առաջնագծի նման մեծ գիծ պահելու համար ուկրաինական բանակին հարկավոր են, օրինակ, մեր զրահատանկային մեքենաները: Դա առանցքային պահ է զորքերի շարժունակության համար», — բացատրել է նախարարը, որի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ նմուշներ արդեն ավելի քան 40 տարեկան են, դրանք «դեռ ընթացքի մեջ են»: Ֆրանսիան պատրաստվում է դրանք հանձնել մեկ տարվա ընթացքում՝ իր բանակում տեղ ազատելով ավելի նոր Griffon զրահամեքենաների համար։
Բացի այդ, Լեկորնյուն հայտնել Է Ուկրաինային լրացուցիչ Aster 30 զենիթային հրթիռներ մատակարարելու մտադրության մասին ֆրանսիական SAMP/T ՀՕՊ համակարգի համար:
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինայի զինված ուժերին զենքի մատակարարումը խանգարում է կարգավորմանը և ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներքաշում հակամարտության մեջ: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա օրինական թիրախ բանակի համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը սահմանագոտու մի շարք ուղղություններում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձ...
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայ...
«ՌԴ գրեթե ամբողջ նավատորմը լքել է Ղրիմը». Ուկրաինայի ռազմածովային ուժեր
ՌԴ Սևծովյան նավատորմը գրեթե ամբողջ կազմով լքել է ժամանակավորապես օկուպացված Ղրիմը։ Նման հայտարարություն է արել 3-րդ աստի...
Լեհաստանը ռուսական հրթիռների պատճառով ինքնաթիռներ է բարձրացրել
Լեհաստանը ինքնաթիռներ է բարձրացրել երկրի ներսում օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար՝ Ուկրաինայում ռուսական...