Որսագողություն Արագածոտնում․ տափաստանային արտույտի միգրացիայի ժամանակ 26 թռչուն են սպանել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում իրականացվող շուրջօրյա վերահսկողության ընթացքում Արագածոտնի մարզում արձանագրել են որսագողության 2 դեպք:
Թալին համայնքի տարածքում որսաշրջանի արգելքի, տափաստանային արտույտի միգրացիայի ընթացքում քաղաքացիներ Տ.Հ.-ն ու Ա.Բ.-ն «MP 155» և «ԻԺ-17» տեսակի որսորդական հրացաններով իրականացրել են 26 արտույտի ապօրինի որս:
Դեպքի առթիվ հարուցված վարչական վարույթի շրջանակներում ապօրինի որս կատարած անձանց պատկանող օրինական զենքերն առգրավված են:
Իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Զենքերի բռնագրավման պահանջով համապատասխան հայցեր կներկայացվեն դատարան։
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88․4-րդ հոդվածի 3-րդ կետի, ապօրինի որսն արգելված վայրում՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, կամ հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ 2-ից 3 տարի ժամանակով:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ անել այն դեպքում, եթե ՌԴ միգրացիոն որոշ կետերում ձեզնից պահանջում են կլոր կնիքի առկայությունը
Ավելի վաղ հայտնել էինք ՀՀ ՆԳՆ-ն անդրադարձը, որը վերաբերում էր ՌԴ միգրացիոն որոշ կետերում ՀՀ անձնագրում կլոր կնիքի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ
«Ճանապարհային դեպարտամենտից» տեղեկացնում են, որ Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ։«Եղանակ...
Խուսափե՛ք խաբեության զոհ դառնալ. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է
Խուսափե՛ք խաբեության զոհ դառնալ. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում էFacebook սոցիալական ցանցի տարբեր խմբերում կեղծ տեղեկու...
Արցախում մնալու գինը. ադրբեջանցիների «բուժումից» հետո Կամոն դարձել է անկողնային հիվանդ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս Ստեփանակերտից Հայաստան են տեղափոխվել ավել...