ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանադրության նախաբանի փոփոխության քննարկում դեռևս չի եղել. արդարադատության նախարար
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցից հետո Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սահմանադրության փոփոխություններին։
Նրա խոսքով՝ վարչապետը հանրային քննարկման է բերել նոր գաղափարներ։
«Մենք ունենք նախնական նոր հայեցակարգ, որն ուղարկել ենք Կառավարություն, այժմ սպասում ենք վարչապետի ու հանձնաժողովի, Սահմանադրական խորհրդի հանդիպմանը, որից հետ հանրային իրազեկման միջոցով կներկայացնենք, թե արդյոք մեր ուղղություններում փոփոխություններ են տեղի ունեցել և ինչ ենք նախատեսում»,- ասաց նա։
Ըստ նախարարի՝ ՀՀ Սահմանադրության նախաբանի վերաբերյալ դեռևս քննարկում չի եղել. «Բացի այն հատվածից, որը եղել է, այլ քննարկումներ չեն եղել, իսկ գաղափարական մտագրոհների արդյունքում, թե ինչ նոր ուղղություններ ենք նախատեսելու, Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձեզ կներկայացնի։ Իրականացնում ենք ներքին աշխատանքներ։ Այն հոդվածները, որոնց մեջ մենք խնդիրներ ենք արձանագրել, այս պահին իրականացվում է այս պահին ներքին մոնիթորինգ ու վերլուծություն, բայց բուն Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը մեկ անգամ է հավաքվել, և որոշել ենք քննարկել վարչապետի առաջարկները»,- հավելեց Գրիգոր Մինասյանը:
Նա վստահեցրեց, որ Սահմանադրական բարեփոխումների հարցը առկախ վիճակում չէ, պարզապես հաշվի առնելով վարչապետի հանրային ելույթը՝ հետագա աշխատանքը կսինքրոնիզացնեն վիճակի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես չեմ բացառում, որ կհարձակվեն, իսկ ինչո՞ւ չհարձակվեն». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանում չի քննարկվում որևէ գյուղ որևէ մեկին հանձնելու հարցը. «Մենք հիմա ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե Թուրքիան հարձակվի, չեմ կարծում, որ ռուս սահմանապահները մեզ պաշտպանեն. Ալեն Սիմոնյան
Հայաստանի համար դա արդեն որոշված թեմա է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Զրույցներ պետության մասին 1» խոստացված հոլովակը
Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Զրույցներ պետության մասին-1» խոստացված հոլովակը։Նա հոլովակում անդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մակրոնին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել...