ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Զրույցներ պետության մասին 1» խոստացված հոլովակը
Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Զրույցներ պետության մասին-1» խոստացված հոլովակը։
Նա հոլովակում անդրադառնում է պետությունների տեսակներին և նշում, որ Հայաստանը ժողովրդապետություն է.
«Մենք ժողովրդապետություն ենք 1991թ. հանրաքվեի և նաև 2018թ. ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության բերումով։ Պետք է արձանագրեմ, որ ժողովրդապետության առանցքային գործոններից մեկը, եթե ոչ՝ ամենաառանցքայինը, քաղաքացին է։ Եվ շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես է ձևավորվում քաղաքացին։ Սա կապ ունի մարդու ազատությունների և պարտականությունների հարաբերությունների հետ»։
Վարչապետի խոսքով՝ եթե մարդն ունի միայն ազատություններ և չունի պարտականություններ, նման իրավիճակում կարող ենք բախվել անիշխանության հետ։ Եթե մարդն ունի միայն պարտականություններ և չունի ազատություններ, այդ պարագայում կարող ենք բախվել ամբողջատիրության հետ։
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մակրոնին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Շառլ Միշելի հետ
Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր՝ ԱԺ իրարանցումից ու լարված վիճակից
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դահլիճում կրքերը թեժացան։ Սա այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության պատգա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ վարչապետի կողքին կանգնած՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պրովոկացիա էր անում. Մարուքյան
ՀՀ վարչապետի կողքին կանգնած՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պրովոկացիա էր անում։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, անդրադառնալով...