ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե Թուրքիան հարձակվի, չեմ կարծում, որ ռուս սահմանապահները մեզ պաշտպանեն. Ալեն Սիմոնյան
Հայաստանի համար դա արդեն որոշված թեմա է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելուն:
«Փորձ է արվում միջպետական համաձայնագրից դուրս գալու տրամաբանություն ցուցադրել, բայց իրականում միջգերատեսչական համաձայնություն է եղել, որի նպատակն է եղել այդ տարածքում օգնել հայ խաղաղապահներին այդ բեռը թեթևացնել, այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա»,- հավելեց նա։
Սիմոնյանի խոսքով՝ օգոստոսի 1-ն ուժի մեջ է:
«Մենք տեղեկացրել ենք, որ «եղբայր, շնորհակալություն, օգնեցիր, մենք այդ օգնությունը շատ բարձր ենք գնահատում, բայց այլևս ՀՀ-ն այդ օգնության կարիքը չունի, մենք կարող ենք մեր օդանավակայանը ինքներս սպասարկել։
Հիմա ինչ-որ բաներ են խոսում, ասում են՝ «բա Թուրքիայի սահմանը» և այլն։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի ՀՀ-ի վրա հարձակվել, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են և պաշտպանելու են»,- ասաց Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես չեմ բացառում, որ կհարձակվեն, իսկ ինչո՞ւ չհարձակվեն». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանում չի քննարկվում որևէ գյուղ որևէ մեկին հանձնելու հարցը. «Մենք հիմա ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հրապարակել է պետության մասին տեսաշարի 3-րդ հատվածը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույցներ պետության մասին» շարքում անդրադարձել է պետության հենասյուներից մեկին՝ տարածքին, ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Զրույցներ պետության մասին 1» խոստացված հոլովակը
Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Զրույցներ պետության մասին-1» խոստացված հոլովակը։ Նա հոլովակում ան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Շառլ Միշելի հետ
Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհ...