ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք հող հանձնող չենք». ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
Ով է հայրենիք հանձնողը, ոչ մեկը հող չի հանձնում Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Տավուշի մարզի 4 գյուղերը մեր հողերը չեն, որ իշխանությունն ուզում է հանձնել:
Հարցին՝ նորմա՞լ է շանտաժողվ խոսելը, որ եթե հողերը չտանք, պատերազմ կլինի, նա արձագանքեց. «Ո՞վ է ասել. ԶՈՒ գլխավոր շտաբի պետը զինված ուժերի ղեկավարն է: Ես ղեկավարում եմ զինված ուժերը եւ զինված ուժերը իրենց առջեւ դրված խնդիրները կատարում են:
Պատերազմ կարող է լինել եւ մեկ ժամ հետո, եւ երկու ժամ հետո, երեք ժամ հետո, մեկ տարի հետո, երկու տարի հետո, 5 տարի հետո: Մենք հող հանձնող չենք»:
Նա չպատասխանեց մնացած հարցերին, մասնավորապես, նրան, թե եթե լինի հող հանձնելու հրաման, դուք կկատարե՞ք:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես չեմ բացառում, որ կհարձակվեն, իսկ ինչո՞ւ չհարձակվեն». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանում չի քննարկվում որևէ գյուղ որևէ մեկին հանձնելու հարցը. «Մենք հիմա ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե Թուրքիան հարձակվի, չեմ կարծում, որ ռուս սահմանապահները մեզ պաշտպանեն. Ալեն Սիմոնյան
Հայաստանի համար դա արդեն որոշված թեմա է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Զրույցներ պետության մասին 1» խոստացված հոլովակը
Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Զրույցներ պետության մասին-1» խոստացված հոլովակը։Նա հոլովակում անդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մակրոնին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել...