Կասեցվել է «Ծիածան» մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Արարատի մարզի Մասիս համայնքի Նորամարգ գյուղի «Ծիածան» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում:
Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ այն գործել է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։
Մասնավորապես, խոհանոցը, դրա առաստաղները, վերին ամրությունները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ և գոլորշու խտացումը կամ մակերեսների վրա անցանկալի բորբոսների առաջացումը։
Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

Նմանատիպ հոդվածներ
Հայաստան հզոր ցիկլոն է ներթափանցում
Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 22-ին և 23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետ...
«Սյունիք» օդանավակայանը կարող է միջազգային չվերթեր իրականացնել. տնօրեն
«Սյունիք» օդանավակայանի ներուժն ամբողջությամբ կարող է բավարարել միջազգային չվերթեր իրականացնելուն։ «Արմենպրեսի» հետ զրու...
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
2024թ. մարտի 20-ին ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդմա...
Ակադեմիական քաղաքը կունենա երկաթուղի, մետրո ու տրամվայ. ԿԳՄՍ նախարար
Ակադեմիական քաղաքը կունենա երկաթուղային կայարան ու տրամվայի հատուկ գծեր։ Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակու...