Ինչո՞վ կզբաղվի Մխիթարյանը կարիերան ավարտելուց հետո․ ֆուտբոլիստը բացել է փակագծերը
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ մարզական կարիերան ավարտելուց հետո մարզիչ դառնալ: Տեղեկությունը նա հայտնել է YouTube-ի FROG TALKS ալիքի հաղորդման ժամանակ:
«Ես ֆուտբոլային մարզիչ դառնալու ցանկություն չունեմ։ Արդեն բավական ժամանակ եմ անցկացրել խաղադաշտում։ Մարզչական աշխատանքը շատ ավելի շատ ժամանակ է պահանջում, ինչպես նաև վերլուծություն, քննարկումներ ֆուտբոլիստների հետ։ Այնպես որ, ես դա չեմ ուզում: Գուցե մարզական տնօրեն»,-ասել է 35-ամյա կիսապաշտպանը։
Մխիթարյանի խոսքով՝ կարիերան ավարտելուց հետո նա կմնա Միլանում, մինչև որդին մեծանա և որոշի՝ ուզու՞մ է ֆուտբոլ խաղալ, թե՞ ոչ:
«Եթե նա ուզենա ֆուտբոլիստ դառնալ, ապա կմնանք Միլանում, իսկ եթե ոչ, ապա Հայաստան կվերադառնանք», - ասել է Հենրիխը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 2022 թվականից խաղում է «ներաձուրիների» կազմում: Նրա պայմանագիրն ակումբի հետ երկարաձգվել է մինչև 2025 թվականը:
Նմանատիպ հոդվածներ
«Հոգնած եմ, բայց շատ գոհ». Լևոն Արոնյանը հաղթել է Ամերիկայի գավաթի սուպերեզրափակիչում
Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cap 2024» մրցաշարում, որն անցկացվում էր Սենտ Լ...
Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստա...
1 մլն եվրո գրավի դիմաց ազատ է արձակել ֆուտբոլիստ Դանի Ալվեսին
Իսպանիայի դատարանը 1 մլն եվրո գրավի դիմաց ազատ է արձակել բռնաբարության համար ազատազրկման դատապարտված ֆուտբոլիստ Դանի Ալվ...
Հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում
Հայաստանի հավաքականը 14 մեդալ է նվաճել սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում, ևս երկու հայ մարզիկներ էլ մեդալներ են նվ...