1 մլն եվրո գրավի դիմաց ազատ է արձակել ֆուտբոլիստ Դանի Ալվեսին
Իսպանիայի դատարանը 1 մլն եվրո գրավի դիմաց ազատ է արձակել բռնաբարության համար ազատազրկման դատապարտված ֆուտբոլիստ Դանի Ալվեսին։
Մարզիկին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը կայացրել է Բարսելոնայի դատարանը, հայտնում է Marca-ն։ Գրավի չափը կկազմի մեկ միլիոն եվրո։
Ալվեսը կկարողանա ազատության մեջ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր բողոքարկումները չեն ավարտվել: Եթե նրա դատվածությունը հաստատվի, նա կվերադառնա բանտ։
Դանի Ալվեսը վերջին տասնամյակի ամենահայտնի բրազիլացի ֆուտբոլիստներից է։ Փետրվարի 22-ին առաջին ատյանի դատարանը մարզիկին դատապարտել է չորսուկես տարվա ազատազրկման և տուժողին՝ 150 հազար եվրոյի չափով փոխհատուցում։
Դանի Ալվեսը կալանքի տակ է 2023 թվականի հունվարից, նրան ձերբակալել են մեղադրանք առաջադրելուց անմիջապես հետո։
Նմանատիպ հոդվածներ
«Հոգնած եմ, բայց շատ գոհ». Լևոն Արոնյանը հաղթել է Ամերիկայի գավաթի սուպերեզրափակիչում
Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cap 2024» մրցաշարում, որն անցկացվում էր Սենտ Լ...
Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստա...
Ինչո՞վ կզբաղվի Մխիթարյանը կարիերան ավարտելուց հետո․ ֆուտբոլիստը բացել է փակագծերը
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ մարզական կարիերան ավարտելուց հ...
Հայտնի է` ով ում հետ կխաղա Եվրոպա լիգայի 2023/2024 մրցաշրջանի կիսաեզրափակչում
Վիճակահանությամբ հայտնի է դարձել 2023/2024 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի ցանցը:Այսպիսով, քառորդ եզրափակչի «Բե...