Առնվազն 19 մարդ Է զոհվել Աֆղանստանում բանկի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Աֆղանստանի հարավում գտնվող Քանդահար քաղաքում New Kabul Bank-ի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 19 մարդ Է զոհվել, ավելի քան 20-ը՝ տուժել: Այս մասին գրում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԶԼՄ-ների տվյալներով՝ բոլոր տուժածներին տեղափոխել են Քանդահարի Միրվայս տարածաշրջանային հիվանդանոց:
Իր հերթին Աֆղանական Tolo News հեռուստաալիքը հայտնել է, որ պայթյունը որոտացել է բանկի մասնաճյուղում, որը գտնվում է քաղաքի ոստիկանական վարչության շենքի մոտ:
Մեկ այլ հրատարակություն՝ Hasht-e Subh թերթը, հայտարարում է, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման անդամների բանկի մոտ կուտակվելու պահին: Նրանք եկել են շենքի մոտ, որպեսզի հանեն իրենց աշխատավարձը, պատմել են աղբյուրները։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն-փլուզում՝ նախկին պատգամավորի շշերի գործարանում. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությ...
Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը
Հայտնի է դարձել այսօր՝ մարտի 19-ին, Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը:Ավելի վաղ հ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 5 մեքենա
Երեկ՝ մարտի 21-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Եղվարդի խճուղուց դեպի Աշտարակի խ...
Դանակահարություն՝ Հրազդանի կիրճում․ ենթադրյալ կասկածյալը Սեյրան Սարոյանի ազգականն է
Երեկ՝ մարտի 21-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։Հաղորդվում է, որ...