Հայաստանում շրջիկ առևտուրը կկանոնակարգվի նաև մարզերում
Հայաստանում շրջիկ առևտուրը կկանոնակարգվի նաև մարզերում: «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Տերտերյանը հիշեցրեց, որ ավելի վաղ ընդունված օրենքով Երևանում կանոնակարգել են շրջիկ առևտուրը: Այս օրենսդրական նախաձեռնությամբ փորձում են այս կանոնակարգումները տարածել նաև Հայաստանի մյուս համայնքների վրա:
«Փոփոխություններով բոլոր գործող կարգավորումները կտարածվեն նաև մեր մյուս համայնքների վրա: Թերևս բացառություն կլինի այն պարտադիր պահանջը, որ կար Երևանում՝ շրջիկ առևտրի թույլտվությունները տրամադրել հատուկ կայքի միջոցով»,-ասաց Տերտերյանը՝ հավելելով, որ ամեն ինչ կանեն, որ այդ թույլտվությունները և շրջիկ առևտրի հետ կապված գործառույթներն իրականացվեն էլեկտրոնային հարթակի միջոցով:
Այսպիսով` նախագծում սահմանվում են, օրինակ, շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան հզոր ցիկլոն է ներթափանցում
Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 22-ին և 23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետ...
«Ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը» եթերում կսահմանափակվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Հեռուստատեսությամբ հաղորդումների և ֆիլմերի տեսքով հանցագործ աշխարհի բարքերի մասին քարոզը կսահմանափակվի։ ԱԺ–ն օրենքի նախա...
180 կառուցապատողի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ
«Երևան քաղաքում ընթացքում գտնվող 4-րդ ռիսկայնություն ունեցող, մասնավորապես, բազմաբնակարանային շենքերի ընդհանուր թիվը 314...
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ վերահսկողություն կիրականացվի ձվի շուկայում. ՍԱՏՄ
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ կանցկացնի ձվի արտադր...