Հյուսիսային Կորեան 3 բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով
Հյուսիսային Կորեան երեք բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով, դրանք ընկել են Ճապոնիայի բացառիկ գոտու սահմաններից այն կողմ, հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի պաշտպանության նախարարությանը և առափնյա պահպանությանը։
Հրթիռներն անցել են 350 կմ՝ 50 մ բարձրության վրա։ Դրանք արձակվել են մոտավորապես 30 րոպե տարբերությամբ, հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանությունը: Հրթիռներից յուրաքանչյուրի թռիչքը տևել է մոտ յոթ րոպե։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան լրագրողներին ասել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակումն անընդունելի է, հայտնում է Reuters-ը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը չի բացառել Ուկրաինայից նվաճած տարածքներում «սանիտարական գոտի» ստեղծելը
ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքներում որոշակի սանիտա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է սպասվում ՌԴ-ին և ՆԱՏՕ-ին, եթե միմյանց հարվածեն. КСИР
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս տելեգրամյան ալիքն իր էջում երկու տեսանյութ է հրապարակել: Առաջին տեսանյութը ա...
Պուտինը ջանքեր է գործադրել, որ դադարեցնի արյունահեղությունը. Զախարովա
Եթե որեւէ մեկը Հայաստանում հարցեր ունի մեր մտադրությունների անկեղծության մասին, ես կարծում եմ, որ կա դրա պատմական պատասխ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել Բելգորոդի հերթական գնդակոծության ժամանակ
Մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել Բելգորոդի հերթական գնդակոծության ժամանակ: Այս մասին հայտնում է նահանգապետը:Ավել...