Պատահարներ

ՌԴ ԿԸՀ կայքն ու պաշտոնական այլ պորտալներ ընտրությունների առաջին օրը լայնամասշտաբ կիբերհարձակման են ենթարկվել

Mariam Z.
ՌԴ ԿԸՀ կայքն ու պաշտոնական այլ պորտալներ ընտրությունների առաջին օրը լայնամասշտաբ կիբերհարձակման են ենթարկվել

ՌԴ նախագահական ընտրությունների առաջին օրվա ընթացքում ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, պետական ծառայությունների կայքի և այլ պորտալների վրա ավելի քան 90 հազար կիբերհարձակում է տեղի ունեցել։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է «Ռոստելեկոմի» դուստր ձեռնարկության՝ «Սոլարի» ղեկավար Իգոր Լյապունովը։


«Իհարկե, երեկ մեր ռեսուրսների վրա տեղի են ունեցել շատ մեծ թվով հարձակումներ և հարձակման փորձեր. ավելի քան 90 հազար կիբերհարձակում է իրականացվել ընտրական պորտալների ռեսուրսների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հեռավար էլեկտրոնային քվեարկության կայքերի, Պետական ծառայությունների ռեսուրսների վրա»,- ասել է Լյապունովը՝ ընդգծելով, որ այս թիվն ութ անգամ գերազանցում է նախորդ տարի ընտրությունների օրը գրանցված կիբերհարձակումների թիվը:


«Ռոստելեկոմում» հայտնել են նաև, որ հարձակումներն իրականացվել են Ուկրաինայից, Արևմտյան Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից։ Հաղորդվում է, որ դրանք բոլորը հետ են մղվել։


Բացի այդ, հաղորդվում է նաև ԿԸՀ-ի պաշտոնական կայքին և մի շարք այլ պաշտոնական կայքերին նման ավելի քան 100 պորտալի արգելափակման մասին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250