Սպասվում են տեղումներ. առաջիկա օրերի եղանակը

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 15-ի ցերեկն, 17-ին առանձին շրջաններում, 16-ին, 18-ին, 19-ին շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան տեսքով։ Մարտի 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։


Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, մարտի 15-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը մարտի 15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, 16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։


Երևանում մարտի 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 18-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում մարտի 15–ի ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +11...+13 աստիճան։