Հայտնի են ՀՀ–ում պահեստազորայինների վարժական հավաքների օրերը
2024 թ. ապրիլի 15–ից մինչև հուլիսի 15–ը ՀՀ–ում կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վարժական հավաքներին կներգրավվի մինչև 435 քաղաքացի, որոնցից 128–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9–ը` ավագ ենթասպայական կազմի, 298–ը` սպայական կազմի պահեստազորայիններ։
Նշվում է, որ վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2024 թ. պետական բյուջեով պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը փետրվարի 29–ի նիստի ժամանակ որոշել էր 2024 թ. ապրիլի 1–ից մինչև հունիսի 28–ը ներառյալ անցկացնել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։
Նմանատիպ հոդվածներ
Մերձմոսկվայում Հայաստանի քաղաքացիներից կազմված հանցավոր խումբ է ձերբակալվել
ԱԴԾ-ի աշխատակիցները Չեխովում ձերբակալել են Հայաստանի քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի անդամների, որոնք կազմակերպել էի...
Որ դեպքում զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել 2-րդ անգամ․ նախագիծ
Կառավարությունն իր այսօրվա նիստում ընդլայնեց զոհված զինծառայողների ընտանիքների համար դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխն...
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։ ««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամաս...
Եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, կօգտագործվեն տեսահսկող սարքերը․ Ոստիկանություն
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են. «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումը մահվան ելքով ավտովթարնե...