Վաշինգտոնը չի տեսնում ԱՄՆ–ում նոր միջուկային փորձարկումների անհրաժեշտություն
ԱՄՆ–ն անիմաստ է համարում միջուկային փորձարկումների վերսկսումը, ինչպես նաև դեռ որոշում չկա ատոմային սպառազինության հնարավոր մեծացման մասին: Այս մասին Բրուկինգյան ինստիտուտում հայտնել է ԱՄՆ միջուկային անվտանգության հարցով ազգային վարչության(NNSA) ղեկավարի տեղակալ Ֆրենկ Ռոուզը:
«ԱՄՆ օրենքների համաձայն՝ մենք պետք է աջակցենք միջուկային զենքի փորձարկումներին պատրաստակամությունը միայն այն դեպքում, եթե նախագահը տա համապատասխան կարգադրություն: Սակայն, NNSA–ը կարծիք ունի, որ հաշվի առնելով զինանոցներում ներդրումները, մենք միջուկային փորձարկումների պրակտիկային վերադառնալու կարիք չունենք»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ նա նկատել է, որ ԱՄՆ վարչակազմը դեռ հստակ պատասխան չի տվել ամերիկյան միջուկային զինանոցը մեծացնելու հնարավորության վերաբերյալ, հարցը գտնվում է դիտարկման փուլում:
«Այսօր նշանակալի որոշումներ դեռևս չկան, որոնց մասին կարելի է հայտարարել»,– հստակեցրել է Ռոուզը:
Միևնույն ժամանակ նա մատնանշել է ԱՄՆ–ի մի շարք ոչ ճիշտ, իր կարծիքով, քայլեր, որոնք կատարվել են նախկինում, ինչպես օրինակ՝ պլուտոնիումի միջուկների արտադրության դադարեցումը` միջուկային լիցքի կենտրոնական մաս, որը ծառայում է որպես ապահովիչ՝ այն ակտիվացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի հետ քննարկել ենք պաշտպանական փոխգործակցությունը զարգացնելու հարցեր․ Իրանի ՊՆ
Իրանի պաշտպանության և զինված ուժերի նախարար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին հայտարարել է անօդաչու թռչող սարքերի համար շարժի...
Դանիայում դիտարկում են պարտադիր զինծառայությունը տարածել նաև կանանց վրա
Դանիան նախատեսում է երկարացնել զինծառայության ժամկետը, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունը տարածել նաև կանանց վ...
Ուկրաինացի հաքերները հրապարակել են Ուկրաինայի զինված ուժերի տվյալները Abrams տանկերի կորուստների վերաբերյալ
Beregini խմբավորման ուկրաինացի հաքերները հրապարակել են պատերազմական գոտում ամերիկյան Abrams տանկերի կորուստների վերաբերյ...
ԱՄՆ ռազմական օգնությունն Իսրայելին սկսել է «դանդաղել»
Իսրայելին ԱՄՆ ռազմական օգնության մատակարարումները դանդաղել են: Այս մասին հայտնել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան ABC հ...