Դանիայում դիտարկում են պարտադիր զինծառայությունը տարածել նաև կանանց վրա
Դանիան նախատեսում է երկարացնել զինծառայության ժամկետը, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունը տարածել նաև կանանց վրա։ Այս մասին գրում է Associated Press-ը՝ հղում անելով Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենին և Դանիայի պաշտպանության նախարար Թրոելս Լունդ Պոուլսենին։
«Անհրաժեշտ է ունենալ հավաքագրման ավելի լայն բազա, որը կներառի բոլոր սեռերը», - ասել է Պոուլսենը:
Նշվում է, որ Դանիայում ներկայումս զինվորական ծառայության է անցնում 4,7 հազար մարդ, իշխանությունները մտադիր են այդ թիվը հասցնել առնվազն 5 հազարի։
Բացի այդ, Դանիան դիտարկում է ծառայության ժամկետի երկարացումը 4-ից մինչև 11 ամիս։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի հետ քննարկել ենք պաշտպանական փոխգործակցությունը զարգացնելու հարցեր․ Իրանի ՊՆ
Իրանի պաշտպանության և զինված ուժերի նախարար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին հայտարարել է անօդաչու թռչող սարքերի համար շարժի...
Վաշինգտոնը չի տեսնում ԱՄՆ–ում նոր միջուկային փորձարկումների անհրաժեշտություն
ԱՄՆ–ն անիմաստ է համարում միջուկային փորձարկումների վերսկսումը, ինչպես նաև դեռ որոշում չկա ատոմային սպառազինության հնարավ...
Ուկրաինացի հաքերները հրապարակել են Ուկրաինայի զինված ուժերի տվյալները Abrams տանկերի կորուստների վերաբերյալ
Beregini խմբավորման ուկրաինացի հաքերները հրապարակել են պատերազմական գոտում ամերիկյան Abrams տանկերի կորուստների վերաբերյ...
20 պաղեստինցի զոհվել է, ևս 155-ը տուժել են Գազայի հատվածում հումանիտար օգնության սպասելիս
Գազայում պարենային օգնության սպասելիս գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, հաղորդում է CNN-ը։Գազայի հատվածի...