ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Համարում եք որ ի հեճուկս ամենի՝ մինչ այս պահը ճիշտ եք գործել»․ հարց՝ Փաշինյանին
«Ադրբեջանի պահանջներն անվերջանալի են, Հայաստանն իր պահանջները նվազեցրել է, բայց նրանց պահանջները չի նվազում: Ավելի կոշտ մոտեցում Հայաստանի կողմից չկա, մենք լուռ ենք:
Օրեր առաջ Հայաստանի հատուկ հանձնարարությունների դեսպան, կլասիկ պատգամավոր, Էդմոն Մարուքյանը հրաժարվեց իր պաշտոնից: Հուսով ենք, որ տեսել ենք նաեւ նրա հրաժարականի պատճառների մասին տեսանյութը: Պատմական էքսկուրսի մասը բաց թողնենք, իսկ ընդհանրացնելով Մարուքյանի խոսքը փաստենք, որ ՀՀ օրվա իշխանությունների մտայնությունը միակողմանի բարի կամք դրսեւորել եւ Ադրբեջանը եւս բարի կամք կդրսեւորի, չի աշխատել, չի աշխատում եւ չի աշխատելու: Ինչ որ նախատեսված կամ պլանավորված է եղել չի աշխատել, հակառակ էֆեկտն է գրանցվել, փազլի նման փլուզվել է:
Վերջապես թուրքը մնում է թուրք, այս եզրույթը հայ մարդը, հայ ժողովուրդը շատ լավ գիտի, քանի որ զգացել է իր սեփական մաշկի վրա:
Դուք որպես ՀՀ գործող վարչապետ այս ամենը զգում եք, թե համարում եք որ ի հեճուկս ամենի՝ մինչ այս պահը ճիշտ եք գործել»: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Auroranews-ի լրագրողը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ես չեմ կարող ասել, որ բացարձակ ճիշտ են գործում։ Ո՞վ կարող է ասել, որ բացարձակ ճիշտ է գործում։ Երևի պարոն Մարուքյանի նման հատուկ հանձնարարություններով դեսպաններն են ճիշտ գործում»,-ասաց վարչապետը։
Նա նշեց. «Հարց է ծագում՝ իսկ ո՞րն էր ճիշտը, վերջում հանգում եմ այն կետին, որը ակնհայտորեն սխալ է, որը շատ նման է այսօրվա իրավիճակին։ Եթե երբևէ որևէ լրագրող առիթ կունենա այդ ժանրում պարզաբանումներ պահանջի, ես ավելի բացեմ, ես դա կանեմ հաճույքում, ես դա չեմ ուզում անել, որովհետև վստահ չեմ՝ դա ձեզ հետաքրքրի։ Քաղաքական գործչի համար շատ կարևոր է համոզմունքը, ընդ որում միշտ չէ, որ ճշտի և ոչ ճշտի մեջ է տեղավորվում, որովհետև մեկի տեսակետից դա կարող է լինել ճիշտ, մյուսի տեսակետից՝ սխալ»:
Վարչապետի պատասխանն առավել մանրամասն՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ոչ, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից. Փաշինյան
Պետք չէ քաղաքական որոշումները շփոթել իրավական գործընթացների հետ: Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը դիրքեր էր վերցրել ՀՀ տարածքից, իսկ Արշակ Կարապետյանն ինձ ասում է ամեն ինչ հանգիստ է. Փաշինյան
Արշակ Կարապետյանը իմ պաշտոնավարման ընթացքում և գուցե նաև երրորդ Հանրապետության պատմության ընթացքում, եղել է ամենակարճ պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը ահաբեկչությունից հետո հանդես է եկել հայտարարությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կրոկուսում» տեղի ունեցածը արյունալի ահաբեկչություն է անվանել: Այս մասին նա հայտնել է «Կրոկո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պաշտպանության նախկին նախարարը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը 2021 թ. նոյեմբերի 14–ին եղել է Դուբայում, որտեղ պլանավորված էր շատ կար...