ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը դիրքեր էր վերցրել ՀՀ տարածքից, իսկ Արշակ Կարապետյանն ինձ ասում է ամեն ինչ հանգիստ է. Փաշինյան
Արշակ Կարապետյանը իմ պաշտոնավարման ընթացքում և գուցե նաև երրորդ Հանրապետության պատմության ընթացքում, եղել է ամենակարճ պաշտոնավարած Պաշտպանության նախարարը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ ընթացքում, երբ նա եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ, եղել են 2021 թվականի մայիսի իրադարձությունները, հետո եղել է Պաշտպանության նախարար, այդ ընթացքում եղել 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները:
Ես որոշում եմ կայացրել նրան հանել աշխատանքից, ասեմ ինչ պատճառով՝ 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանը ինձ զեկուցել է, որ սահարանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ, մինչդեռ իր զեկուցման պահին մեր սահարանի մի շարք տեղամասերում, Ադրբեջանի զորքերը ներխուժած են եղել ՀՀ տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել: Եվ նա լինելով պաշտպանության նախարար կամ տեղյակ չի եղել, կամ լինելով հանդերձ ինձ չի զեկուցել, նման իրավիճակներում ես որևէ մեկին կես ժամ նույնիսկ չեմ հանդուրժի այդ պաշտոնում»,- ասել է նա:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ոչ, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից. Փաշինյան
Պետք չէ քաղաքական որոշումները շփոթել իրավական գործընթացների հետ: Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Համարում եք որ ի հեճուկս ամենի՝ մինչ այս պահը ճիշտ եք գործել»․ հարց՝ Փաշինյանին
«Ադրբեջանի պահանջներն անվերջանալի են, Հայաստանն իր պահանջները նվազեցրել է, բայց նրանց պահանջները չի նվազում: Ավելի կոշտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը ահաբեկչությունից հետո հանդես է եկել հայտարարությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կրոկուսում» տեղի ունեցածը արյունալի ահաբեկչություն է անվանել: Այս մասին նա հայտնել է «Կրոկո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պաշտպանության նախկին նախարարը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը 2021 թ. նոյեմբերի 14–ին եղել է Դուբայում, որտեղ պլանավորված էր շատ կար...