ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պաշտպանության նախկին նախարարը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը 2021 թ. նոյեմբերի 14–ին եղել է Դուբայում, որտեղ պլանավորված էր շատ կարևոր հանդիպում։ Այսօր հրապարակված տեսաուղերձում այդ մասին ասել է Կարապետյանը։ Նա տեսաուղերձով պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Մենք ունեինք զենքի գնամ և ներկրման խնդիր, հիմնականում ԱԹՍ–ների մասին է խոսքը, և ես ֆիզիկապես հնարավորություն չունեի զեկուցել պարոն մեր ղեկավարին սահմանին տիրող իրավիճակի մասին»,– պատմեց նախկին նախարարը։
Ըստ նրա` սահմանային իրավիճակի մասին վարչապետին պետք է զեկուցեր այն անձը, որն այդ օրը մնացել էր ՀՀ–ում պաշտպանության նախարարի տեղը` որպես այդ օրը նախարարի գործառույթներ կատարող անձ։
Նա նաև բացարձակ սուտ որակեց Փաշինյանի այն պնդումը, թե ինքը նշանակվել է ՌԴ ցուցումով։
«Դա ինքը` Փաշինյանը, նույնպես հաստատեց, երբ ասաց, որ ինձ նշանակել է` հաշվի առնելով իմ կապերը ՌԴ-ի հետ։ Մենք մեծ աշխատանք ենք տարել ՌԴ-ի հետ, և երեք տարվա ընթացքում հայկական բանակը պետք է լիներ այնպիսին, որ այսօր երևի թե կորցրած չլինեինք ԼՂ–ն, ու մյուս ուղղություններով էլ ադրբեջանցիներ չէին լինի»,– ընդգծեց Կարապետյանը։
Նա պատմեց, որ նախարար լինելու ժամանակ` հոկտեմբերին, ՌԴ–ում հանդիպել է ադրբեջանական կողմի հետ և պայմանավորվել, որ ներխուժված ուղղություններով ադրբեջանցիները նահանջելու են։
«Երկու շաբաթից կրկին պիտի հանդիպեինք և այդ հարցը վերջնական լուծեինք, բայց նոյեմբերի 15–ին պարոն Փաշինյանը որոշում կայացրեց ինձ պաշտոնից ազատել»,– ասաց Կարապետյանը։
Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է, որ 2021 թ. նոյեմբերի 14–ի առավոտյան Արշակ Կարապետյանն իրեն զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ, մինչդեռ այդ պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել ՀՀ տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ոչ, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից. Փաշինյան
Պետք չէ քաղաքական որոշումները շփոթել իրավական գործընթացների հետ: Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը դիրքեր էր վերցրել ՀՀ տարածքից, իսկ Արշակ Կարապետյանն ինձ ասում է ամեն ինչ հանգիստ է. Փաշինյան
Արշակ Կարապետյանը իմ պաշտոնավարման ընթացքում և գուցե նաև երրորդ Հանրապետության պատմության ընթացքում, եղել է ամենակարճ պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Համարում եք որ ի հեճուկս ամենի՝ մինչ այս պահը ճիշտ եք գործել»․ հարց՝ Փաշինյանին
«Ադրբեջանի պահանջներն անվերջանալի են, Հայաստանն իր պահանջները նվազեցրել է, բայց նրանց պահանջները չի նվազում: Ավելի կոշտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը ահաբեկչությունից հետո հանդես է եկել հայտարարությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կրոկուսում» տեղի ունեցածը արյունալի ահաբեկչություն է անվանել: Այս մասին նա հայտնել է «Կրոկո...