ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը ահաբեկչությունից հետո հանդես է եկել հայտարարությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կրոկուսում» տեղի ունեցածը արյունալի ահաբեկչություն է անվանել: Այս մասին նա հայտնել է «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ տեսաուղերձում:
«Դիմում եմ ձեզ արյունալի բարբարոսական ահաբեկչական գործողության կապակցությամբ, որին զոհ գնացին տասնյակ խաղաղ, անմեղ մարդիկ, մեր հայրենակիցները, այդ թվում ՝ երեխաներ, դեռահասներ, կանայք», - իր ելույթի սկզբում ասել Է նախագահը:
Նա հայտնել է, որ մարտի 24-ը ՌԴ-ում հայտարարվել է համազգային սգո օր:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ձերբակալված ահաբեկիչները փորձել են փախչել Ուկրաինա, որտեղ, նախնական տվյալներով, նրանց համար «պատուհան» է նախապատրաստվել։
Երկրի նախագահը նշել է, որ ահաբեկչություն կատարողները, կազմակերպիչներն ու պատվիրատուները արդարացի պատիժ կկրեն։
«Կբացահայտենք ու կպատժենք յուրաքանչյուրին, ով կանգնած է ահաբեկիչների թիկունքում, ով նախապատրաստել է այս չարագործությունը»,-ասել է Պուտինը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը տեղեկություն է ստանում «Կրոկուսում» տեղի ունեցածից. բացառիկ կադրեր` աշխատասենյակից
Լրագրող Պավել Զարուբինը տեսանյութ է հրապարակել Վլադիմիր Պուտինի աշխատասենյակից: Վլադիմիր Պուտինը հեռախոսով ստանում տարբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կանաչապատման հանցագործները հարվածում են մեր թիմի անդամներին». Պեդրո Զարոկյան
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` կից գրառմամբ. «...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ոչ, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից. Փաշինյան
Պետք չէ քաղաքական որոշումները շփոթել իրավական գործընթացների հետ: Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը տաքսի է կանչում զբոսաշրջիկների համար
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը տաքսի է կանչել զբոսաշրջիկների համար: Sputnik Արմենիայի թղթակիցն ականատես է դար...