ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դու ձայնդ կտրի»․ «Քո ձայնը կկտրեմ»․ լեզվակռիվ՝ ավագանու նիստին
Կարո՞ղ է՝ քվորում չապահովեք, եթե մի քիչ երկար տևի։ Երևանի ավագանու նիստին այսպիսի հարց ուղղեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը՝ հարցնելով, թե ինչից են վախենում։
«Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն արձագանքեց, թե նախագիծը նոր է դարձել զեկուցվող։
«Դու ձայնդ կտրի, քո հերթը չի»,- ասաց Երիցյանը։
«Քո ձայնը կկտրեմ»,- եղավ Անի Խաչատրյանի արձագանքը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախազգուշացում հայտարարեց Երիցյանին. «Պարոն Երիցյան, Ձեր չափերը մի անցեք։ Սա զգուշացում է ձեզ։ Պարոն Երիցյան, մի մոռացեք՝ որտեղ եք գտնվում»,- ասաց քաղաքապետը՝ հիշեցնելով, թե կանոնակարգը խախտելու համար կարող է ավագանու անդամը դահլիճից հեռացվել. «Եթե շարունակեք, կզրկվեք ձայնի և հարց տալու իրավունքից։ Եթե շարունակեք, այս դահլիճից դուրս կգաք և այլևս չեք մասնակցի այսօրվա նիստին։ Հետևապես, խնդրում եմ՝ Ձեր չափերը ճանաչեք»։
Ավինյանը դիմեց նաև Անի Խաչատրյանին՝ նրան ևս հորդորելով տեղից ռեպլիկներ չանել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական հեռուստաալիքը Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի անոնս է հրապարակել
Ադրբեջանական AzTV-ն տեսանյութի անոնս է հրապարակել, ըստ որի` հարցազրույց է իրականացրել բանտում գտնվող Արցախի նախկին նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշի մարզի գյուղեր հանձնելու մասին
Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Այս մասին մամուլի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս պահին ոստիկանական մեծաթիվ ուժեր կան Քաղաքապետարանի մուտքի մոտ
Ոստիկանական մեծաթիվ ուժեր կան այս պահին Քաղաքապետարանի մուտքի մոտ։ Նշենք, որ այսօր ավագանու նիստի ժամանակ քննարկվելու է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու դեպքում որտեղ կհայտնվեն ադրբեջանցիները․ ԱԺ պատգամավոր
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անձամբ է գնացել Տավուշի մարզ՝ ցույց տալու, թե ինչ տեղի կունենա 4...