ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու դեպքում որտեղ կհայտնվեն ադրբեջանցիները․ ԱԺ պատգամավոր
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անձամբ է գնացել Տավուշի մարզ՝ ցույց տալու, թե ինչ տեղի կունենա 4 գյուղեր Ադրբեջանին հանձնելու դեպքում:
Նա նշել է. «Առաջին կանգառը Վերին Ոսկեպար գյուղն է: 1990-ականներին ձեւավորված պաշտպանական գիծը ամբողջությամբ կկազմագանդվի, թշնամին կհայտնվի խորը թիկունքում՝ դրանից բխող բոլոր աղետալի հետեւանքներով:
Պետք է նշել, որ Հայաստան մտնող գազամուղը եւս անցնում է Վերին Ոսկեպարի հատվածով, եւ ադրբեջանական կողմի վերահսկողություն հաստատվելու դեպքում գազամուղը եւս անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ: Վերին Ոսկեպարի Ադրբեջանին անցնելու պարագայում Ադրբեջանը պահանջելու է նաեւ կոմունիկացիաներ:
Շատ կարեւոր է իմանալ նաեւ, որ Տավուշի գյուղերի հանձնման պարագայում ադրբեջանական ստորաբաժանումները շատ մոտ են տեղակայված լինելու դպրոցներին, մանկապարտեզներին, պետական հաստատություններին, դրանով իսկ անհնար դարձնելով դրանք բնականոն գործունեությունը:
Նշեմ նաեւ, որ Ադրբեջանի պահանջները բավարարելու դեպքում ճանապարհի 5 հատվածում, որտեղ հատում կա, տեղակայվելու են ադրբեջանական ստորաբաժանումներ: Դա Երեւան-Թբիլիսի մայրուղին է: Ադրբեջանական ստորաբաժանումներ տեղակայելու դեպքում անհնար է դառնալու միջպետական ճանապարհի սպասարկումը: Այդ դեպքում Հայաստանը դառնալու է յուրահատուկ մի անկլավ, որով Ադրբեջանը փորձելու է օղակի մեջ առնել ամբողջ Հայաստանը»,-նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական հեռուստաալիքը Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի անոնս է հրապարակել
Ադրբեջանական AzTV-ն տեսանյութի անոնս է հրապարակել, ըստ որի` հարցազրույց է իրականացրել բանտում գտնվող Արցախի նախկին նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չկրակելու հրաման կա՞․ հարց՝ Պապիկյանին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամների հետ փակ հանդիպումից հետո...
ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցներից «Փառքի անկունները» հեռացնելու մասին
Պաշտոնապես ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ որևէ հրաման, շրջաբերական կամ ցուցում չի եղել «Փառքի անկունները» հանելու վերաբերյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշի մարզի գյուղեր հանձնելու մասին
Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Այս մասին մամուլի...