ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սյունիքում ավտովթարի են ենթարկվել ԵԽ դիտորդական առաքելության անդամները
Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան Տաթև-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել: Այս մասին հայտնում է Shamshyan․com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդին և ավտոմեքենայում գտնվող 2 ուղևորներին առաջինը օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել:
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան սպասարկում է Հայաստանում Եվրախորհրդի դիտորդական առաքելությանը և վարորդն ու 2 ուղևորները եվրադիտորդներ են: Վարորդը Ավստրիայի քաղաքացի է, իսկ դիտորդները՝ Լեհաստանի: Կայքի թղթակցի հետ զրույցում վարորդն ու դիտորդներն իրենց շնորհակալությունն էին հատնում հրշեջ-փրկարարներին ու պարեկներին՝ ասելով. «Մենակ կինոյում նման բան կհանդիպեիր, երբ վթարի ենթարկվես ու կարճ ժամանակում օպերատիվ ծառայությունները ( նկատի ունեն փրկարարներին ու պարեկներին), կարճ ժամանակում հասնեն դեպքի վայր ու մեզ օգնություն ցուցաբերեն»։







Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի մասին․ մահացածներից մեկը 11-ամյա երեխա է
Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին տեղեկ...
Մագադանի շրջանում Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. կան զոհեր
Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ռուսաստանի Մագադանի շրջանում: Այս մասին հայտնել են արտակարգ ծառայություններից:«Մի-...
20 տոննա ցորենով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Մկր...
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքում. 15 բնակիչ տարհանվել է
Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում բռնկվել է հրդեհ։ Փրկարարները տարհանել են շենքի 15 բնակչի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳ...