Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքում. 15 բնակիչ տարհանվել է
Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում բռնկվել է հրդեհ։ Փրկարարները տարհանել են շենքի 15 բնակչի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Մարտի 14-ին, ժամը 13:16-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի վայր է ժամանել երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի հյուրասենյակում (մոտ 20 քմ):
Հաղորդվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։33-ին, մարվել՝ 13։56-ին։ Այրվել է հյուրասենյակը՝ գույքով:
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի մասին․ մահացածներից մեկը 11-ամյա երեխա է
Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին տեղեկ...
Մագադանի շրջանում Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. կան զոհեր
Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ռուսաստանի Մագադանի շրջանում: Այս մասին հայտնել են արտակարգ ծառայություններից:«Մի-...
Ճապոնիայում ինքնապաշտպանության ուժերի ուղղաթիռ է կործանվել
Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ուղղաթիռը, ենթադրաբար, կործանվել է Օիտա պրեֆեկտուրայում: Այս մասին հայտնում է Kyodo...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բախվել են «Lada»-ն և «Lexus»-ը․ զոհվել է 3 մարդ, կան տուժածներ
Մարտի 19-ին, ժամը 12:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...