20 տոննա ցորենով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Մկրտիչ Փ.-ն իր վարած «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարով Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է: Այս մասին հայտնում է Shamshyan-ը։
Հաղորդվում է, որ վթարի հետևաքով վարորդը տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն, որտեղ, ըստ բժիշկների, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: Տարածքը սահմանազատվել է։
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել մոտ 20 տոննա ցորենով:
+



Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի մասին․ մահացածներից մեկը 11-ամյա երեխա է
Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին տեղեկ...
Գետի ափին տարեց տղամարդու դի է հայտնաբերվել
Մարտի 6-ին, ժամը 16։25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վան...
Իրանի նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ
Այսօր Իրանի հարավում գտնվող Հորմուզգան նահանգում պայթյուն է որոտացել նավթավերամշակող ընկերությանը պատկանող գործարանում։&...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրդեհ` Մալիշկա գյուղում
Մարտի 3-ին, ժամը 14։37-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...