Կոնսերվատորիան որպես առանձին կառույց փակվո՞ւմ է. ԵՊԿ-ն հայտարարություն է տարածել
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորատը դեմ է բուհերի օպտիմալացման և խորոշացման ծրագրին։ Կոնսերվատորիան «Ֆեյսբուքի» էջում այս մասին հայտարարություն է տարածել։
Նշենք, որ դեռ մի քանի օր առաջ «Ժողովուրդ» պարբերականը գրել էր, որ հայտնի է դարձել այն 5 ուղղության ամբողջական ցանկը, որի շրջանակում իրականացվելու է բուհերի օպտիմալացման և խոշորացման ծրագիրը։ Թերթը գրում է, որ Հայաստանում կլինի բուհական կրթության 5 ուղղություն` «Արվեստներ», «Կրթական», «Բժշկական», «Դասական» և «Տեխնոլոգիաներ»։ Դեռևս հայտնի չէ, ՀՀ Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան և ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը որ ուղղությունների մեջ կմտնեն` «Տեխնոլոգիական», թե՞ «Դասական»։
«Կոնսերվատորիայի ղեկավարությունն արվեստի ԲՈւՀ-երի միավորման հարցի շուրջ իր կարծիքն ու դիրքորոշումը գրավոր ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին դեռևս անցյալ տարի։ Այն ներկայացված է նաև ռազմավարության մշակման հանձնախմբին և գիտկոմի նախագահին։ ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն իր և ԲՈւՀ-ի ղեկավար կազմի դիրքորոշումը հրապարակել է ԵՊԿ գիտական խորհրդի փետրվարյան նիստի ժամանակ։ Հանգամանորեն ներկայացվել են այս նախագծի հետ ԲՈւՀ-ի անհամաձայնության հիմնավորումներն ու առաջարկները»,– ասված է հաղորդագրությունում։
Բուհից հայտնում են, որ մարտի 6-ի ռեկտորատի նիստի ժամանակ, ևս մեկ անգամ խնդրել են դեկանների և ամբիոնի վարիչների միջոցով Կոնսերվատորիայի դասախոսական կազմին տեղեկացնել ԲՈւՀ-ի պաշտոնական դիրքորոշման մասին։
ԵՊԿ ղեկավարությունը հասկանում և կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու անկեղծ մտահոգությունները ՀՀ միակ մասնագիտական երաժշտական բարձրագույն հաստատության ապագայի վերաբերյալ։
ԵՊԿ ռեկտորատից ընդգծել են, որ այս հարցի լուծումը հնարավոր է միայն պրոֆեսորադասախոսական կազմի միասնական վերաբերմունքը կշռադատված, հիմնավոր և հարգալից ներկայացնելու դեպքում։
Նշենք, որ կառավարության ծրագրերի համաձայն` նախատեսվում է «Ակադեմիական քաղաք» տեղափոխել բուհերն ու գիտական համալսարանները` դրանք հավաքելով մեկ հարթակում։ Նախագիծը ոլորտի բազմաթիվ մասնագետների դժգոհությունն է առաջացրել։
Հավելենք, որ ԵՊԿ-ն հիմնադրվել է 1923 թվականին որպես երաժշտական բարձրագույն ուսումնական հիմնարկ։
Նմանատիպ հոդվածներ
«Վարորդների և մեքենա ունեցողների համար». Բաբկեն Թունյանը գրառում է արել
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես և իմ գործընկեր Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ ենք դրել...
Ո՞ր քաղաքական գործչին են քաղաքացիներն ամենից շատ վստահում. IRI հարցում
ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հասարակական կարծիքի հարցում է իրականացրել Հայաստանում: Հարցումները անցկացվե...
Առկա է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ. մանրամասներ
Գոյություն ունի Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հաստատված սահմանադրական բարեփոխումների հայ...
Սիգի ապօրինի որսի կամ արդյունահանման համար վնասի խոշոր չափ կհամարվի 150,000 դրամը գերազանցող գումարը. նախագիծ
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հան...