Սպանություն՝ Արագածոտնի մարզում

Այսօր՝ մարտի 10-ին, հերթական սպանությունն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, որը տեղի չէր ունենա, եթե ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունը՝ վարչության պետ Ալիկ Հակոբյանի և ոստիկանության Աշտարակի բաժինը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ, տիրապետեին մարզում օպերատիվ իրավիճակին և կարողանային ճիշտ աշխատել գործակալական ցանցի հետ, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:


Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի «Արծվի թևեր» հանգստյան գոտու հարևանությամբ դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։


Պարզվել է, որ մահացածն Օշական գյուղի բնակիչ 43-ամյա Նորիկ Բաքոյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով։


Նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում Օշական գյուղի բնակիչ, 25-ամյա Միրզա Խալոյանի կողմից օգտագործվող անասնագոմի հարակից տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Օշական գյուղի բնակիչներ 43-ամյա Նորիկ Բաքոյանի, նրա որդի, 19-ամյա Սուրիկ Բաքոյանի, մյուս կողմից Օշական գյուղի բնակիչ, 25-ամյա Միրզա Խալոյանի, վերջինիս մոտ հովիվ աշխատող, Արմավիրի մարզի բնակիչ, 23-ամյա Սուրիկ Ուսոյանի միջև։ Այդ ժամանակ էլ Ն. և Ս. Բաքոյանները քարերով և փայտով հարվածել են Ս. Ուսոյանին, որից հետո էլ Մ. Խալոյանն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Ն. Բաքոյանի մարմի տարբեր մասերին, ով ստացած վնասվածքների պատճառով մահացել է։ Քրեական Ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, հետո նրանց միացած Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները կասկածյալ Մ. Խալոյանին հայտնաբերել ու տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Քաղաքականություն