ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մանրամասներ՝ նախկին պատգամավորի շշերի գործարանում փլուզումից
ՆԳՆ Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում շշերի գործարանում փլուզումից։
Մարտի 9-ին, ժամը 14:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի շշերի գործարանում պայթյունի ձայն է լսվել, կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խումբ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, թիվ 2 արտադրամասում տեղի է ունեցել աղյուսե վառարանի փլուզում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած (Վ․ Կ․, ծնված 1990 թ. և Ս․ Ն․, ծնված 1977 թ.) տեղափոխվել է Աբովյան ԲԿ:
Հիշեցենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյուն-փլուզում է տեղի ունեցել նախկին պատգամավորի շշերի գործարանում։



Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն-փլուզում՝ նախկին պատգամավորի շշերի գործարանում. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությ...
Դանակահարություն՝ Երևանում. 18-ամյա տղան հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն է տեղի ունեցել Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ, ինչի արդյունքում 18–ամյան տղան մահացել է։ Այս մ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար՝ Արարատի մարզում․ վարորդը տեղում մահացել է
Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com...
Մահվան ելքով վրաերթ՝ «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին
Այսօր՝ մարտի 9-ին, մահվան ելքեվ վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։Ժամը...