Նրանք բոլորը կրակի հետ են խաղում․ Պեսկով
Արևմուտքի երկրները կրակի հետ են խաղում՝ քննարկելով Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա վտանգավոր է համարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նման առաջարկի ի հայտ գալու փաստը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվայում Արևմուտքից լսում են «մեծ թվով հակասական հայտարարություններ» Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու վերաբերյալ, սակայն «ինքնին դրա քննարկման փաստը վտանգավոր է»: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ «հարկավոր է բանավեճ սկսել այդ հարցի շուրջ», հնչում են այն դատողությունների ֆոնին, որ Արեւմուտքին անհրաժեշտ է, որ «Ռուսաստանը ռազմավարական պարտություն կրի»:
«Նրանք բոլորը կրակի հետ են խաղում», - ընդգծել Է Պեսկովը և հավելել, որ գերմանացի սպաների կողմից Ռուսաստանին հարվածներ հասցնելու քննարկման հետ մեկտեղ այդ ամենը հանգեցնում է «իրավիճակի հետագա դեգրադացիայի»:
«Իհարկե, սա չափազանց անպատասխանատու պահվածք է», - տեղի ունեցածին գնահատական է տվել Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը նշել է, որ Մոսկվայի համար «գլխավորը իր նպատակներին հասնելն է», իսկ «Ռուսաստանը բաց երկիր է դրանց հասնելու քաղաքական - դիվանագիտական տարբերակների համար»:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
Միրզոյանը՝ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերման մասին
ՀՀ–ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն
Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն» ահազանգում է, որ թշնամի Ադրբեջանը քանդում...
Զախարովան՝ Բաքվից իրեն նվիրած 44-օրյայում «Ադրբեջանի հաղթանակի խորհրդանշի» առաջացած իրարանցման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրանք է անվանել սոցիալական ցանցերում Խարա-Բյուլբյուլի ծաղկի տեսքով բրո...